Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11 միլիոն՝ Սիրիայի և Լիբանանի հայերի անձնագրերի համար

Հասարակություն
passport

ՀՀ կառավարությունը ԱԳՆ-ին 11 միլիոն դրամ կհատկացնի Սիրիայի և Լիբանանի դիվանագիտական հաստատություններում ազգությամբ հայերին տրամադրված ՀՀ անձնագրի դիմաց տուրքի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում: 2017թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 193 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (81 գործ), Հալեպում (111 գործ), Լիբանանում (1 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: