A
A
Երեխաներից մեկը ցանկացել է խոպանչի դառնալ (տեսանյութ)
Բերդի տարածարջանի ավելի քան 320 առաջին դասարանցիներ սեպտեմբերի 1-ին կստանան դպրոցական պարագաներ՝ պայուսակ և գրենական պիտույքներ։ ՀՕՖ-ում բարեգործական ակցիայի նորարական մոտեցում են մտածել: ՀՕՖ-ի աշխատակիցներն ու կամավորներն իրենք են երկու ժամ սպասարկում սրճարանի այցելուներին։ Թեյավճարն էլ նետվում է հատուկ արկղի մեջ։ ՀՕՖ-ի ներկայացուցիչները «Դպրոցի ճամփան» ծրագրի մեկնարկից առաջ այցելել են տարածաշրջան, գնահատել կարիքները , զրուցել ծնողների հետ։ Իսկ երեխաներին հարցրել են երազանքների մասին։ Երեխաներից մեկը ցանկացել է խոպանչի դառնալ։ Մանրամասները՝ տեսանյութում