Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենքերը վայր դնելուց մեկ տարի անց․ «Սասնա ծռերի» հարազատների սպասումներն ու հույզերը.Factor.am (տեսանյութ)

Հասարակություն
collage-29-750x385

Մեկ տարի է անցել այն օրից, երբ ամբողջ հայ ժողովուրդը, թե՛ հայրենիքում, թե՛ Հայաստանից դուրս, շունչը պահած, օգտվելով ամեն հնարավոր լրատվամիջոցից, փորձում էր վայրկյան առաջ նոր լուր ստանալ, թե ինչ է կատարվում ՊՊԾ գնդում, հասկանալ՝ ի վերջո «Սասնա ծռերը» դեպի ուր են գնում, որն է լինելու հաջորդ քայլը: Հուլիսի 31-ի երեկոյան, սակայն, հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» որոշել են զենքերը վայր դնել: Շատերի համար սպասված, շատերի համար էլ անսպասելի այս քայլից անցել է մեկ տարի, փոթորիկը դադարել է, մարդիկ հանդարտվել են, սակայն նրանք՝ «Սասնա ծռերի» տղաները, դեռ շարունակում են իրենց պայքարը՝ էլի փակ տարածքում, բայց այս դեպքում՝ ոչ իրենց կամքով ու նախաձեռնությամբ… Նրանց հետ պայքարում են նրանց հարազատները, հիասթափվում, բայց ոչ կոտրվում: Այն, ինչ կատարվում է այս մեկ տարվա ընթացքում տղաների հետ, ինչ-որ չափով հանրային ուշադրության առանցքում է, բայց թե ինչ է կատարվում նրանց հարազատների հետ, ինչպես, ինչ սպասումներով ու պայմաններում են նրանք ապրում արդեն մի ամբողջ տարի… Factor.am-ը զրուցել է Արայիկ և Արարատ Խանդոյանների մոր, եղբոր հետ, ինչպես նաև Էդվարդ Գրիգորյանի մորաքրոջ աղջկա և Թաթուլ Թամրազյանի մորաքրոջ հետ:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/11193.html