Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թաթոյանը  թող մեկ օր գնա,  24 ժամ նստի այդ խցում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledyy

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանը չի տեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  այն մասնաշենքը, որտեղ նախորդ տարի բռնության է ենթարկվել: Բողոքներից հետո  նրան տեղափոխել են ոչ թե հիմնական, այլ 6-րդ մասնաշենք.   «Այս պահին կարող ենք ֆիքսել, որ ինչ- որ քայլեր արվել են խնդիրը լուծելու համար, եւ առնվազն Գեւորգը մնացել է 6-րդ մասնաշենքում, որտեղ ցանկանում էր մնալ»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Բացի Գեւորգ Սաֆարյանից, խցում եւս երկու անձ կա:  Այդ մասին ԱԺ պատգամավորին տեղեկացրել է Գեւորգ Սաֆարյանը տեսակցության ժամանակ «Հիմա մնում է հասկանանք՝ այդ երկու անձինք ովքեր են, եւ համակեցությունը կստացվի՞, թե՝ ոչ»: Փաստաբանները պահանջում էին  Գևորգ Սաֆարյանին տեղափոխել անվտանգ խուց, քանի որ ունեին տվյալներ, որ հիմնական մասնաշենքում նրան սպառնում է հաշվեհարդար քրեական տարրերի կողմից: Գեւորգ Սաֆարյանի   խնդրի մասին Ելք խմբակցության պատգամավորներն այսօր  տեղեկացրել են նաեւ Արդարադատության նախարարին «Պարոն Հարությունյանը մասսամբ էր տեղյակ խնդրից, ամբողջությամբ ներկայացրինք»,-ասաց Գեւորգ Գորգիսյանը: Հարազատներն էլ այսօր կարողացել են տեսակցել 23 օր պատժախցում գտնվող Գեւորգ Սաֆարյանին. «Գեւորգը չի կոտրվում, տրամադրությունը լավ էր, ես էլ հանգստացա իրեն տեսնելուց հետո»,- ասաց Գեւորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը: Բայց  մայրը նկատել է, որ   որդին ավելի դժվար է սկսել տեղաշարժվել՝ ոտքի խնդրի հետ կապված։ Մինչ կկայացվեր որոշում  Գեւորգ Սաֆարյանի վերաբերյալ, ակտիվիստ Վարդգես Գասպարին   Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էր սկսել։  Նա եկել էր հիշեցնելու Գեւորգ Սաֆարյանի հայտարարությունը, ըստ որի՝  պատժախուցը կիսանկուղային է, մշտապես առկա է գարշահոտություն և երբեմն կոյուղաջրերը արտահոսում են խուց: « ՄԻ պաշտպան Թաթոյանը թող մեկ օր գնա, 24 ժամ նստի  նստի այդ խցում, հետո տեսնենք ինչի մասին կպատմի՝ նամակներից, բարձր կարգի հանդիպումներից»: Հիշեցնենք, որ   Գևորգ Սաֆարյանն  իր պաշտպանների միջոցով դիմել է նաեւ ՄԻԵԴ՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարաման երաշխիքներ: