Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 զոհ, 6 վիրավոր՝ ավտովթարից

Կարևոր լուրեր Հասարակություն
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Մահվան ելքով վթար Շիրակի մարզում: Այսօր` հուլիսի 20-ին, ժամը 12:40-ին, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին միմյանց են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաները: Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ «Շիրակ» գերեզմանատան մոտ վթար է տեղի ունեցել, մեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Օպել»-ի ուղևորը մահացած է, իսկ երկու վարորդն ու ևս 4 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Կատարվածի հանգամանքները պարզում են իրավապահները: «ՑԱՅԳ»