Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bako

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը հայտարարել է, որ Խորհրդարանը հատուկ նիստում Բակո Սահակյանին ընտրեց հանրապետության նախագահի պաշտոնում: Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն: Նիստին 33 պատգամավորներից ներկա էր 32-ը: ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Մինչև 2020 թվականը՝ անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։