Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Սասնա ծռերի գործով դատական նիստի ժամանակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-crer-datavor

 Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և դիմել փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Այստեղ լարված իրավիճակ է ստեղծվել։ Սա առաջացրեց նրանց գործընկեր փաստաբանների դժգոհությունը, և դատավորին փորձեցին հիշեցնել, որ իրականում Մուշեղ Շուշանյանը դատարանի շենքի մոտ է, և ցանկանում էին նրա պայուսակը խուզարկել, ինչի պատճառով դահլիճ չի մտել։ Դրանից հետո վիճաբանություն առաջացավ. Ինեսա Պետրոսյանը փորձում էր հայտարարությամբ հանդես գալ։ Դատավորը հայտարարեց՝ «պարոն Ինեսա Պետրոսյան, նստեք», ապա նշեց, որ ինքն է նախագահում նիստը և թույլ չի տալիս նրանց արտահայտվել։ Պաշտպաններից Արա Ղարագյոզյանն էլ դատավորից փորձում էր ճշտել՝ արդյո՞ք նա խուզարկության կամ զննության ենթարկվել է  դատարանի շենք մտնելուց առաջ։ Դատավորն ըստ էության այդ հարցերին չպատասխանեց և գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար։