A
A
Առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա
2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518-ը՝ աղջիկ: Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա: Վեց ամիսների ընթացքում Արցախում հաշվառվել է 13 զույգ՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում (բեղմնավորվել են բնական ճանապարհով): Արցախի Առողջապահության նախարարություն