Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասմիկ Հացագործյանին՝ ուղերձ Բաղրամյան 26-ից

Պաշտոնական
0b3c2d4b9d6166bf7de5659db38c1c1d

 Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ օպերային արվեստի և դասական երգեցողության դպրոցի երևելի ներկայացուցիչներից եք՝ արվեստասեր հանրության սերն ու ճանաչումը նվաճած արվեստագետ, որի անզուգական կատարումները մնայուն արժեքներ են մեր օպերային թատրոնի տարեգրության էջերում: Դրվատանքի է արժանի նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի շնորհիվ կրթվում և դաստիարակվում են երիտասարդ արվեստագետների նոր սերունդներ»,-ասված է  շնորհավորական ուղերձում