Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվեցին. 1,5 միլիոն ծաղիկ

Կարևոր լուրեր Հասարակություն
001-1

Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման մյուս կանաչ տարածքներում շարունակվում են ծաղիկների և սիզամարգերի խնամքի աշխատանքները: Շոգ եղանակով պայմանավորված` դրանք կատարվում են երկու, որոշ դեպքերում նաև երեք հերթափոխով՝ շարունակվելով գիշերային ժամերին: Միաժամանակ կատարվում է նաև քաղհան՝ ծաղկանոցներն ու սիզամարգերն ազատելով վնասակար մոլախոտերից, իսկ ամառվա շոգի հետևանքով թոշնած ծաղիկներն անընդհատ փոխարինվում են նորերով: Մայրաքաղաքի ծաղկանոցների և սիզամարգերի խնամքն իրականացվում է օգտագործելով վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մարդկային և տեխնիկական հնարավորությունները: Նշենք նաև, որ Երևանի քաղաքային ջերմատնից և համապատասխան այլ վայրերից մայրաքաղաքի փողոցներ է տեղափոխվել ու տնկվել արդեն շուրջ 1,5 միլիոն ծաղիկ: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն