A
A
Արարողություն Տիգրան Տեր- Եսայանի հիշատակին
Անցած տարի այս օրերին հանրությունը հրաժեշտ էր տալիս փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին։ 2016թ հուլիսի 14-ին կյանքից անժամանակ հեռացել էր «Ֆորում իրավունքի կենտրոն»-ի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը։ Հուլիսի 16-ին ժամը 12.30-ին նրա ընտանիքն ու ընկերները կհավաքվեն «Դայմոնդ» սրճարանում, իսկ հուլիսի 17-ին ժամը 15-ին Փաստաբանների պալատում տեղի կունենա նրան նվիրված ֆիլմի ցուցադրություն։ Բացի այդ Փաստաբանների դպրոցի լսարաններից մեկը կանվանակոչվի Տիգրան Տեր-Եսայանի անունով։