Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. ուղևորներից մեկը տեղում մահացել է

Հասարակություն
vtar-1

Հուլիսի 13-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ-Տավրոս գյուղերի ճանապարհահատվածում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1955 թ. ծնված Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն