Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է հայ-ռուսական զորախմբի համաձայնագիրը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rd

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկու երկրների զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու պայմանագիրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա՝ վավերացման հունիսի վերջին: Զորախումբը պետք է  ստեղծվի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում և նպատակ ունի ժամանակին բացահայտել զինված հարձակման նախապատրաստումները, պաշտպանել ընդհանուր սահմանի ցամաքային հատվածը, մասնակցել հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը: Միավորված խմբավորման կազմը կորոշվի լիազորված մարմինների՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների կողմից՝ ռազմաքաղաքական դրության համատեղ վերլուծության հիման վրա: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 5-ամյա ժամկետներով երկարաձգելու հնարավորությամբ:   Ռուսաստանն ու Հայաստանը միացյալ զորախումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել դեռեւս 2016-ի նոյեմբերից։ Այն ժամանակ դեռևեւ վերլուծաբանները կասկած էին հայտնում, որ որոշում կայացնելիս հավասար իրավունքների դրսևորման ականատես կլինենք։ Չնայած թղթի վրա խոսվում է միացյալ զորամիավորման նկատմամբ Ռուսաստանի ու Հայաստանի հավասար իրավունքների մասին, քաղաքագետներըը դժվարանում էին պատկերացնել մի իրավիճակ, երբ հայկական կողմն ընդդիմանում է ռուսների որոշումներին։