Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը բացահայտում է՝ ինչը ֆրանսիական կապիտալը կբերի Հայաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
france

Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են, սակայն ցածր է տնտեսական ակտիվությունը, մասնավորապես՝ առևտրաշրջանառության ծավալը։ Այս գնահատականի հետ համաձայն է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն. «Առևտրի ծավալը երկու ուղղություններով ցածր է՝ տարեկան 50 միլիոն եվրո։ Վիճակը բարվոք է ներդրումների դեպքում։ Հայաստանում գործում են ֆրանսիական լուրջ ընկերություններ՝ Պեռնո Ռիկարը, Քարֆուրը։ Մեկ նախադասությամբ եթե նկարագրելու լինենք երկկողմ տնտեսական հարաբերությունները, ցածր է առևտրաշրջանառության մակարդակը, բայց հայկական տնտեսությունում առկա է լուրջ ֆրանսիական ներկայություն»։ Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ անելու հարցում վերջին շրջանում որոշակի ակտիվություն նկատվում է։ Պարոն Շարպանտիեն խոսում է կոնկրետ օրինակով. «Միտում կա, որ ֆրանսիական խոշոր ձեռնարկություններն սկսում են հետաքրքրվել հայկական շուկայով՝ պայմանավորված իրանական գործոնով, ինչպես նաև օգնում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելը, ինչը կարող է լավ հեռանկարներ խոստանալ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի շուկաներ մտնել ցանկացող գործարարներին։ Էներգետիկ ընկերություններից «Շնայդեր Էլեկտրոնիկս»-ը Տաշիր գրուպի հետ համագործակցությամբ  Հայաստանում բացել է էներգետիկ հետազոտությունների կենտրոն։ Դեղագործական երկու խոշոր ընկերություններ արդեն սկսել են գործել Հայաստանում։ Ճիշտ է՝ նրանք դեռևս արտադրանք չեն տվել, բայց զբաղվում են դեղերի ներկրմամբ և իրացմամբ»։ Իսկ ո՞ր դեպքում ֆրանսիական կապիտալը կհոսի բարեկամ Հայաստան։ Դեսպան Շարպանտիեն բացահայտում է. «Հայաստան գալու համար կարևոր գործոն կարող է լինել արդեն իսկ Հայաստանում գտնվող ձեռնարկությունների լավ արձագանքը, որ իրենց առողջական վիճակը լավ է, գործելու համար այստեղ հարմարավետ է»։ Հուլիսի 14-ին Ֆրանսիան կնշի Ազգային տոնը։ Մեկ օր առաջ տված ասուլիսում դեսպան Շարպանտիեն ասում է՝ ընդունված է կարծել, որ այդ օրը ֆրանսիացիներն ընտրել են՝ հաշվի առնելով Բաստիլի գրավման փաստը՝ Ֆրանսիայում միապետության տապալումը. «Իրականում այդ օրը Ֆրանսիայում տոն սկսել է նշվել 1880 թվականից։ Քննարկումների արդյունքում տոնը կապվել է 1790 թվականին նշված «Դաշնության տոնին»։ Սա իմաստավորում է մեկ ծրագրի ու նպատակի շուրջ ազգի միասնականությունը։