Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ բան կա, որ մենք պետք է պրինցիպիալ փոխենք». նոր մարզպետ նշանակվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
Simonyan-Ashot

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այսօր կառավարությունն ընդունեց այս որոշումը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետ նշանակվեց ՀՅԴ Երևանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: «Ձեր գործառույթները լավ գիտեք, մեր ակնկալիքները՝ նույնպես։ Տեղական ինքնակառավարման ոլորտում շատ բան կա, որ մենք պետք է պրինցիպիալ փոխենք, այնպես որ ձեզ հաջողություն»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը։