A
A
Բերման են ենթարկել Պավլիկ Մանուկյանի հարազատներից մեկին
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից բերման են ենթարկել Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Զախարյանին։ Պատճառը եղել է այն, որ անցագրային բաժնին հանձնած անձրևանոցի վրա, ըստ հարազատների, գնդասեղով ամրացված է եղել եռագույն դրոշը։ Այս պահին Անահիտ Զախարյանը ոստտիկանության բաժանմունքում է։