A
A
ՋԷԿ-ը սնուցող ջրատարից արտահոսք կա. ճանապարհը միակողմանի փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից ՋԷԿ-ը սնուցող ջրատար խողովակից տեղի է ունեցել ջրի արտահոսք, ինչի հետևանքով ավտոճանապարհի ասֆալտի շերտը (մոտ 20 մ երկարությամբ) վնասվել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Իրականացվում են ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ԱԻՆ