Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ քարտուղարության փորձագետը՝ Դավիթ Տոնոյանին հյուր

Պաշտոնական
unnamed2-3

Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին և ՀԱՊԿ քարտուղարության փորձագետ Վալերի Նեկլյուդովին:  Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում արտակարգ իրավիճակների կանխարգելման և  արձագանքման շուրջ համագործակցության ակտիվացման հնարավորությունը: Անդրադառնալով տարածաշրջանում բնակչության պաշտպանության և պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնախնդիրներին կողմերը  նշեցին արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման վերաբերյալ  ուսումնավարժության կազմակերպման անհրաժեշտությունը: Նման միջոցառումները կնպաստեն ՀԱՊԿ շրջանակներում աղետների ռիսկի նվազեցմանն և բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: unnamed1