Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծովափնյա հանգստից հետո սեռական պասիվություն է նկատվում. սեքսապաթոլոգ (տեսանյութ)

Հասարակություն
vrezh

«Խուսափել այն լողավազաններից, որտեղ ջուրը չի հոսում։ Եթե ջրի փոփոխություն չի լինում, կարող եմ ասել, որ վտանգը մեծ է», - զգուշացնում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։ Իսկ արևայրուք ընդունելիս մարդիկ պետք է ուշադիր լինեն աթոռների մասով, քանի որ շատ հաճախ ուշադրություն չի դարձվում՝ ինչ վիճակում են գտնվում. «Պետք է սրբիչ գցել դրանց վրա՝ հիգիենան պահպանելու համար»։ Ծովափնյա հանգստից վերադարձածների մոտ Վրեժ Շահրամանյանը սեռական պասիվություն է նկատում. «Հանգստացողները հաճախ ոչ որակյալ սնունդ են ընդունում, ուշ են քնում, հանգստանալու փոխարեն մարդիկ ավելի հոգնած են։ Ստացվում է՝ հանգստանալու փոխարեն հոգնած են լինում։ Դրանից խուսափելու համար  հանգստի կազմակերպումը պետք է հաշվարկված, հավասարակշռված լինի»։ Հանգստի մեկնելիս պետք է ձեռքի տակ ունենալ հակասեպտիկ միջոցներ, խուսափել անծանոթ սննդակարգից, որպեսզի վատ հետևանքների պատճառով չլինեն սեռական բնույթի խնդիրներ։