A
A
Երևանում այրվել է տներից մեկի տանիքը
Հուլիսի 10-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու 1 փողոց 1 նրբանցքի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել է տան տանիքը՝ ամբողջությամբ (150 քմ):