Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի հիվանդ ծառերը բուժվելու են

Հասարակություն
elm-trees2

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման և ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռաբար ապահովվում է նաև տարածքների ինչպես երկհերթ, այնպես էլ գիշերային ժամերի ոռոգումը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է հրդեհների առաջացման վտանգ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու կանաչ տարածքների պատշաճ խնամքը չապահովող տնտեսվարողների նկատմամբ կիրառել համապատասխան վարչարարություն:  Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող ահազանգերը` աշխատակազմի բնապահպանության վարչությանը հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետներում կազմակերպել ու իրականացնել նաև ծառերի բուժման և ձևավորման աշխատանքները:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն