Շատերն այլեւս չեն դիմում ԲՈՒՀ` հասկանալով, որ այն շատ բան չի տալու. «Ամփոփում» (տեսանյութ)
Հայաստանում ավագ դպրոցների շրջանավարտների թիվը 4 տարվա կտրվածքով նվազել է 37%-ով՝ 2016թ. կազմելով շուրջ 23 հազար: Նվազում է նաեւ բուհ ընդունվողների թիվը։ «Ամփոփում» հաղորդման բանախոսները քննարկում են, թե ինչպես է Հայաստանում գործում կրթական համակարգը աշակերտ-ուսանող-աշխատող շղթայի արդյունավետ ձեւավորումն ապահովելու համար: Նրանք անդրադառնում են այն հիմնական խնդիրներին եւ խոչընդոտներին, որոնք առկա են համակարգում որակյալ եւ պահանջարկ վայելող կադրեր պատրաստելու համար: Հաղորդման բանախոսներն են` - Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, - Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը - ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների» ամբիոնի դասախոս Ավետիք Մեջլումյանը: Քննարկումը վարում է Ampop.am կայքի հիմնադիր-խմբագիր Սուրեն Դեհերյանը: Հաղորդումները հասանելի են նաեւ Ampop.am կայքի թեմատիկ ուսումնասիրություններում։