Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Human Rights Watch-ն անդրադարձել է Սասնա ծռերի հանդեպ բռնություններին

Քաղաքականություն
sasna-crer1-1

Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել «Վատ վերաբերմունքի մասին հաղորդումները խափանել են աղմկահարույց դատավարությունը» վերտառությամբ՝ կապված Սասնա ծռերի դատավարության հետ։ Human Rights Watch –ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանում զինված ընդդիմադիր խմբի չորս անդամներ, որոնք մեղադրվում են լուրջ հանցագործություններ կատարելու մեջ, հայտարարել են, որ ոստիկանները ծեծել են իրենց կալանքի տակ գտնվելու ժամանակ։ Իշխանությունները պարտավոր են սկսել արագ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն՝ ծեծի մասին հաղորդումների գործով և պատասխանատվության ենթարկել վատ վերաբերմունքի մեջ ներգրավված անձանց։ Մեղադրյալների մոտ նկատվել են կտրվածքներ և կապտուկներ երեսի, գլխի, որովայնի, մեջքի և ոտքերի շրջաններում, որոնք ստացել են ծեծի ժամանակ, ինչը, ըստ նրանց, տեղի ունեցել 2017 թվականի հունիսի 28-ին։ Բոլոր դեպքերում կալանավորվածների հանդեպ վատ վերաբերմունքը խստորեն արգելված է։ Ո՛չ այդ մարդկանց կատարած հանցագործությունների հանդեպ ունեցած զայրույթը, ո՛չ դատավարությունների ընթացքում առկա լարվածությունը չեն կարող արդարացնել մեղադրյալների հանդեպ ֆիզիկական բռնության կիրառումը»,- ասել է Գիորգի Գոգիան՝ «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրենը. «Իշխանությունները ունեն հստակ պարտավորություն արագ և մանրակրկիտ կերպով քննել այս գործը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։ Հիշեցնենք, որ Human Rights Watch- ը զրուցել է նաև մեղադրյալներից երեքի փաստաբանների՝ Ինեսսա Պետրոսյանի, Արա Ղարագյոզյանի և Լուսինե Հակոբյանի հետ, որոնք մանրամասներ են ներկայացրել իրենց պաշտպանյալների հետ հանդիպումներից։ «Դրական է, որ իշխանություններն արդեն սկսել են հետաքննություն դեպքի հետ կապված, ասել է Գոգիան, «Սակայն վստահություն ներշնչելու համար քննությունը պետք է լինի արդյունավետ, մանրակրկիտ, անկողմնակալ, որի արդյունքում մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»։