Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Toyota-ն բախվել է ձմերուկով բարձված ՈՒԱԶ-ին. մեկ զոհ, չորս վիրավոր. shamshyan.com

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shamshyan-1

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն դարձի են բերել քաղաքացիները , որից հետո պարզվել է, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանտար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ: Ավելին՝ այստեղ