A
A
Հրդեհ Արամ Խաչատրյան փողոցում
Հուլիսի 8-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա.Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:36-ին: Այրվել է փայտանյութ (5 քմ) և տոլ (20 սմ խ):