A
A
Իշխանասարում քաղաքացի է մոլորվել. լրացված
Հուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է և չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Ժամը 12:10-ին փրկարարները «Միքանդ» կոչվող տարածքում գտել են Իշխանասար գյուղի սարերում մոլորված Ս. Ղ.-ին: