Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ը հրատապ դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

Կարևոր լուրեր Պաշտոնական
8123F67E-1380-4E26-83EA-B16B472F128B_cx5_cy1_cw90_w1023_r1_s

«Բանակցային հարթակ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է», - ասված է ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրված իրավիճակով: ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հաղորդմամբ, այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը. «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը Ֆիզուլիի շրջանի Ալքանլի գյուղում բռնությունների դեպքերի վրա, որոնք մարդկային զոհերի հետեւանք դարձան: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից եւ անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման եւ ապագա բռնությունների կանխման նպատակով: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»: