Որ հիվանդությունների դեպքում անձը կազատվի պատժի կրումից. ցանկ
Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակեցնելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասությունների բացառումը: Հիվանդությունների ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և որպես կանոն այդ հիվանդությունների ընթացքը ունենում է լետալ (մահացու) ավարտ: Ցանկը 2006թ.-ից հետո չի լրամշակվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել այն հստակեցնել և համապատասխանեցնել առողջապահության բնագավառում որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք հանդիսացող Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը: Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ: ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԲՆՈՐՈՇՈՂ ԱԽՏԱՆԻՇՆԵՐՈՎ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ)
- ՎԱՐԱԿԻՉ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (A00-B99), ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ (A15-A19)
- Քրոնիկ տոտալ և սուբտոտալ պլևրայի էմպիեմա` 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ (A15.6):
- Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզ (A18.0†), ներառյալ` ողնաշարի, խոշոր ոսկրերի և հոդերի պրոգրեսիվ դեստրուկտիվ տուբերկուլոզ` ֆունկցիայի կայուն խանգարումով` բարդացած ներքին օրգանների ամիլոիդոզով:
- Միզասեռական օրգանների տուբերկուլյոզ (A18.1†)` Երիկամների երկկողմանի կավերնոզ տուբերկուլոզ բարդացած միզուղիների սպեցիֆիկ պրոցեսով և տերմինալ փուլում քրոնիկ երիկամային անբավարարության զարգացմամբ:
- Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) (A18.3)` հանգույցների տուբերկուլյոզ` որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ` վիսցերալ և պարիետալ որովայնամիզի տոտալ ախտահարումներով, կպումային պրոցեսով և աղիների անանցանելիության խանգարումով` կախեքսիայի երևույթներով:
- ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (C00-D48)
- 3-րդկամ 4-րդաստիճանի աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման (C00): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ:
- Ավշային, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (C81-C96): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինիարյան և/կամ ոսկրածուծի բջջաբանական/հյուսվածքաբանական հետազոտմամբ,ուռուցքային գոյացութության կամ ավշային հանգույցի հյուսվածքաբանական հետազոտմամբ.
- ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (E00-E90)
- Քրոնիկ մակերիկամային անբավարարություն (ծանր ձև) (E27.4):
- Ոչ շաքարային դիաբետ (ծանր ձև) (E23.2):
- Հիպերպարաթիրեոզ (ծանր ձև) երիկամային անբավարարությամբ (E21 (N18))`
- Երկամային խողովակների դիսֆունկցիայով (ֆունկցիայի խանգարումով) պայմանավորված այլ խանգարումներ (E21.2).
- Երիկամային ծագմամբ երկրորդային հիպերպարաթիրեոզ (E21.1):
- Իցենկո-Կուշինգի համախտանիշ (ծանր ձև) (E24):
- Հիպոֆիզար անբավարարություն (Սիմոնդսի հիվանդություն) կախեքսիայի փուլում (E23.0):
- Հիպոֆիզի և հիպոթալամուսի նորագոյացություններ` տեսողության անդառնալի խանգարումներով, արտահայտված նևրոլոգիական և հոգեկան խանգարումներով (D35.2, D35.4):
- Պոդագրա (հոդատապ)` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (M10.3):
- Ֆեոքրոմոցիտոմա` կրիզային ընթացքով (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (D35.0 (C74)):
- Դիֆուզ-տոքսիկ խպիպ` ծանր ձև (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (E05.0):
- ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (F00-F09)
- Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ (փսիխոզներ և թուլամտություն (F70-F79) (դեմենցիա F00*, F01, F02*), անձին զրկող հնարավորությունից գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը:
- ՆՅԱՐԴԱՅԻՆՀԱՄԱԿԱՐԳԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` արտահայտված ուղեղի կայուն օջախային խանգարումով (հեմիպլեգիա և պարապլեգիա, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ, տարածության և ժամանակի նկատմամբ կողմնորոշման խանգարում, ակինետիկ-ռեգիդ սինդրոմ)`
- ուղեղիարյանշրջանառությանհեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ. (I60-I66).
- 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաթուլամտությամբ(G93.4).
- առաջնային (ոչ տրավմատիկ) սուբարախնոիդալ արյունազեղումներ` հաստատված ախտորոշմամբ (I60):
- Կենտրոնական նյարդային համակարգի տարափոխիկ, դեմիելինիզանող և դեգեներատիվ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխուղեղի և ողնուղեղիօրգանական ախտահարմամբ` օրգանիզմի ֆունկցիայի խորը կայուն խանգարումներով (ծանր կաթվածներ, խորը պարեզներ՝ զգայունակության տարածուն խանգարումներով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով, տրոֆիկ խանգարումներով, արտահայտված ակինետիկ-ռիգիդ սինդրոմով) և պրոցեսի հարաճուն ընթացքով (G30-G37):
- Թարախային մենինգիտներ (G00.9):
- Մանրէային մենինգիտ` չճշտված (G00.9):
- Մենինգիտ` (G00.9)
- Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ (G04)`
- էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G05*).
- ներգանգային և ներողնաշարային աբսցես (թարախակույտ) և գրանուլոմա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G07*).
- գլխուղեղի թարախակույտեր (G07*).
- մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում (G01*).
- Նյարդային համակարգի այլ դեգեներատիվ խանգարումներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ` (G32*)
- նյարդային համակարգի ախտահարում ՄԻԱՎ-ի դեպքում (B22.0 (G94.8*)).
- ցրված սկլերոզ և ցրված էնցեֆալոմիելիտ (G35).
- սուր և քրոնիկ բորբոքային դեմիելինիզացված պոլինևրոպաթիա (G61):
- Բորբոքային պոլինևրոպաթիա (բազմանյարդախտություն) (G61).
- Լեյկոէնցեֆալիտ (G36.1):
- Սուր և ենթասուր հեմոռագիկ լեյկոէնցեֆալիտ (Hurst) (G36.1):
- Ողնուղեղային ատաքսիաներ, ուղեղիկային դեգեներացիաներ և ֆունիկուլյար միելոզ (G11.2-G11.9):
- Ենթակեղևային գանգլիոնների հիվանդություններ (G20-G26)`
- Կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ հիվանդություններ` արտահայտված ուղեղի օջախային ախտահարման կայուն երևույթներով (հեմիպլեգիաներ և պարապլեգիաներ, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ) (S06-S09, G81-G83):
- Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի պրոգրեսիվ ընթացող հիվանդություններ` արտահայտված շարժողական, զգայական և վեգետատրոֆիկ ֆունկցիաների կայուն խանգարումներով և անցկացվող բուժման անարդյունավետությամբ`
- Ողնուղեղի հիվանդություն` չճշտված`
- ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈւՆՆԵՐ (H00-H59)
- Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0):
- Տեսողության սրության արտահայտված իջեցում` կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա (երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0.05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել) (H54.2):
- Զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացում (10 և ցածր աստիճանով) (H54.2):
- ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (I00–I99)
- 38. Սրտի հիվանդություններ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ`
- Հիպերտոնիկ հիվանդություն` 3-րդ աստիճանի, երկրորդային արտերիալ հիպերտենզիա` Երկրորդային գերճնշում (I15)`
- Սրտամկանի կրկնակի ինֆարկտ (I22)`
- Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (Q20-Q28):
- Կարդիոմիոպաթիա (կանգային, հիպերտրոֆիկ և ռեստրիկտիվ)` ռիթմի կայուն խանգարումներով, թրոմբոէմբոլիայով կամ արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (I42):
- Զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերիֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (ոչ պակաս, քան երկու վերջույթների) (I70-74):
- Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների), մազանոթների հիվանդություններ (I70-I79)՝
- Երիկամիիշեմիա և ինֆարկտ (N28.0), երիկամային զարկերակի`
- ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ(J00-J99)
- Թոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդություններ` դիֆուզ պնևմոսկլերոզով, թոքերի էմֆիզեմայով, քրոնիկ դեկոմպենսացիայի փուլում գտնվող թոքային սրտով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ կամ ներքին օրգանների ամիլոիդոզով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում`
- Աղիների և մարսողական այլ օրգանների հիվանդություններ` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված սինդրոմով, կախեքսիայի փուլում (K50-K52 (E41)):
- Լյարդի ցիռոզներ տարբեր էթիոլոգիայի` դեկոմպենսացիայի փուլում հիպերսպլենիզմով, պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի լյարդային անբավարարությամբ(K74.3-K74.6):
- Երիկամների և միզածորանի հիվանդություններ` քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N25-N29 (N18.5)):
- ՄԿԱՆԱԿՄԱԽՔԱՅԻՆ(ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ)ՀԱՄԱԿԱՐԳԻԵՎ ՇԱՐԱԿՑԱԿԱՆՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ(М00-М99)
- Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆուկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, հետևյալ հիվանդությունների դեպքում`
- Անատոմիական դեֆեկտներ` հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած (պատժի կրման վերջին ժամկետի ընթացքում), վերին կամ ստորին վերջույթների բարձր անդամահատում, ինչպես նաև մեկ վերին և մեկ ստորին վերջույթի բարձր անդամահատումների համակցություն (S48, S78, T05.2, T05.5, T05.6):
- Վնասվածքների, թունավորումներիևայլարտաքինպատճառների ազդեցությանարտահայտվածհետևանքներ(T90–T98):
- Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ)առաջացած հիվանդություն`վարակիչ և մակաբուծական հիվանդությունների, չարորակնորագոյացությունների,այլ ճշտված ու չճշտված հիվանդությունների և այլ վիճակների դրսևորումներով(B20-B24):
- Սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն` 4-րդ աստիճան(T66):
- Այլ և/կամ չճշտված ոսկրամեռուկ` դեմքի ոսկրերի տարածուն ոսկրամեռուկ (M87.8, M87.9):»: