A
A
Հրդեհ՝ Դաշնակցության գրասենյակում (տեսանյութ)
Հուլիսի 5-ին, ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 32 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին, մարվել՝ 21:48-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):