Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն անտեսում է IT  ոլորտի ռազմավարությունը. Կարեն Վարդանյան (տեսանյութ)

Տնտեսություն
karen-vardanyan

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում լուրջ փոփոխություններ չեն սպասվում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Կառավարության ծրագրի հրապարակումից առաջ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  5 տարվա ռազմավարությունը ներկայացվել է կառավարությանը, բայց դրա արտացոլումն այդպես էլ ծրագրում տեղ չի գտել. «Մոտ երեք ամիս առաջ են IT  ոլորտի ռազմավարությունը ներկայացրել եւ առայժմ որեւէ մեկը չի քննարկել ծրագիրը, չգիտենք որեւէ մեկը դե՞մ  է, թե՞ կողմ: Մեր ռազմավարության կիսվելը կառավարության հետ ունեցավ 0 արդյունք»: Կառավարության ծրագրի հիմնական բացը կոնսոլիդացիայի եւ դրա մեխանիզմների լրիվ բացակայությունն է՝ մտահոգված է  Կարեն Վարդանյանը. «Եթե ուզում ենք այս ոլորտում հավակնոտ ծրագրեր իրականացնել, ապա պիտի լինի կոնսոլիդացիա ձեռնարկությունների, ծնողների , համայնքների հետ, որպեսզի ոլորտը զարգանա նաեւ մարզերում»: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ռազմավարությունը ունի 5 հիմնական ուղղություն, առաջինը՝ կրթական ոլորտն է, որի շրջանակում  նախատեսվում է խթանել ինժեներական կրթությունը: Այս պահին Հայաստանում կա 200 ինժեներական դպրոց, նախատեսվում է 2020-ին ունենալ  նմանատիպ խմբակներ  բոլոր դպրոցներում: Պետք է ներդրվի նաեւ «Իրական դպրոցի» գաղափարը, այսինքն՝  մինչեւ 18 տարեկան երիտասարդները պետք է ե՛ւ աշխատեն,  ե՛ւ սովորեն: Ոլորտի մյուս խնդիրը գիտության բացակայությունն է. « Երեխան լավ է սովորում, միանգամից անցնում է աշխատանքի եւ չի զբաղվում գիտությամբ: Նպատակ կա ֆինանսավորել այս երեխաներին, որպեսզի մնան համալսարանում եւ զբաղվեն գիտությամբ»: Ծրագրի երկրորդ ուղղությունը Հայաստանի բրենդի ձևավորումն է, երրորդ ուղղությունը միտված է նրան, որ Հայաստանը ներկայանա որպես պատվիրատու երկիր, իսկ չորրորդ ուղղությունը՝ ռազմարդյունաբերությունն է: Հինգերորդ ուղղությունը Վարդանյանը համարեց կոնսոլիդացիայի խնդիրը: