Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի ծննդյան օրն է

Կարևոր լուրեր Հասարակություն
1499166821_frunzik

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր: Դերասանական արվեստի ամենամեծ գործիքն աչքերն են, աչքերը»,- այսպես էր մտածում մեր Ֆրունզը: Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հայ մեծ դերասանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին: Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու հմտությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունը, հանդիսատեսին անկեղծ էմոցիա փոխանցելու կարողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու հայ թատրոնի և կինոյի պատմության ինքնատիպ անունների շարքում։ Հանճարեղ դերասանի արձանի մոտ ծաղիկներ են դրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանն ու հանրապետության տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր: «ՑԱՅԳ» ՀԸ