Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնավոր բուհերը հաճախ պարզապես վկայականներ են բաժանում. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-mkrtchyan

Լեւոն Մկրտչյանն այսօր հայտարարել է, որ մոտ երկու ամիս առաջ Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարությունը, թե Հայաստանում բժշկական կրթությունը որակյալ չէ, պետական բուհին չի վերաբերվում. «Մենք ուզել ենք ԱԳՆ միջոցով կոնկրետ ազգանուններ եւ անուններ: Եթե էդ ազգանունները հրապարակվեն, եւ տեսնենք, որ կրթական հաստատություններից են, ապա անկախ նրանից՝ պետական են, թե ոչ, խստագույնս պատասխանատվության կենթարկվեն»: Նախարարը նկատում է, որ քիչ ուսանողներ ունենալու պատճառով մասնավոր բուհերը հաճախ պարզապես բարձրագույն կրթության վկայականներ են բաժանում: Նշանակում է, մեր իրավապահներն անելիք ունեն. «Եթե ապացուցվում է, որ ԲՈՒՀ-ի ռեկտորն ինքը անձամբ վաճառում է վկայական, եւ դա իրավապահ իմաստով ապացուցվում է, ուրեմն էդ բուհի լիցենզիան պետք է վերցվի»: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ լրագրողների զրույցի թեման հունիսի 8-ին «Գայանե» բալետի տապալումն էր: Ովքե՞ր պատասխան տվեցին դրա համար: «Ուղիղ 26 հոգի»,-ասում է նախարարը: Սակայն նրանք աշխատանքից չեն ազատվել. «Տրվել է խիստ նկատողություն եւ մեկ հոգի, որ ըստ էության գրել է դիմում եւ այդ դիմումով պատասխանատվությունը վերցրել է իր վրա»: [caption id="attachment_1554132" align="alignnone" width="700"]Joint session of RA NA Standing Committees on Science, Education, Culture, Youth, Sports, Financial and Budgetary Affairs took place at the RA National Assembly Joint session of RA NA Standing Committees on Science, Education, Culture, Youth, Sports, Financial and Budgetary Affairs took place at the RA National Assembly[/caption] Համերգը տապալելու պատճառը, ըստ լրատվամիջոցների, օպերայի եւ բալետի թատրոնի 10 վարչական աշխատողների աշխատանքից ազատումն էր: Ինքը՝ նախարարը ստիպված է պատասխանել այն հարցին, թե հաջորդ տարվա ապրիլից հետո, երբ գուցե վարչապետը պաշտոնանկ արվի, ինքը պատրա՞ստ է աշխատել հաջորդ վարչապետի հետ. «Մենք իրականացնում ենք Հանրապետական կուսակցության ներկայացրած ծրագիրը, ՀՀԿ-ն ներկայացել է այն թիմով, որով ներկայացել է»: Փաստն այն է, ասում է պարոն Ամիրյանը, որ ինքը չգիտի, թե մեկ ժամ հետո իր հետ ինչ տեղի կունենա, հետեւաբար չի կարող ասել, թե մեկ տարի հետո ինչ է լինելու. «Ես Կարեն Կարապետյանի թիմում զգում եմ ինձ շատ լավ եւ շատ համակարգված աշխատանքի հետ»: Կարեն Կարապետյանի կառավարությունը մի քանի օր առաջ խորհրդարանին է ներկայացրել կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը եւ պարոն Ամիրյանն իր մասով պատրաստ է իրականացնել այն. «Էական չի, թե ով կլինի նաեւ մշակույթի նախարար, էականը ծրագրի իրականացումն է»: