Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գիտեմ մեկին, որ գրել է`ինչո՞ւ է խրխնջում կամ վրնջում ձին ու դարձել ԳՄ անդամ» (տեսանյութ)

Քաղաքականություն
0b21557a9eb341be0869a97589a96299

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվեցին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Տիկին Զոհրաբյանի հերթական հարցը ուղղված էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին եւ վերաբերում էր ժամանակակից գրականությանը և գրողներին. «Ես գիտեմ մեկին, որը գրել է` ինչո՞ւ է խրխնջում կամ վրնջում ձին ու դարձել է Գրողների միության անդամ։ Ողբալի վիճակ է։ Իմ` նախորդ հայտարարությունից հետո ստեղծագործական միությունները միանգամից բունտ արեցին` ասելով, թե սոցիալապես անապահով խավն այդ դեպքում ինչ անի։ Տպավորություն է, որ այդ միությունները կամ նպաստ տվողներ են, կամ պետպատվերով իրականացվող գրահրատարակչությունը սոցիալական անապահովների համար թոշակի մի ձեւ է։ Ժամանակակից այդ հեղինակների 90 տոկոսին ոչ մեկը չի կարդում, բացի իրենցից, դրանք մակուլատուրա են։ Տաղանդավոր մարդու հետեւից հրատարակիչներն իրենք կընկնեն»։ Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ 100 տոկոսով երկրորդում է պատգամավորին. «100 տոկոս համամիտ եմ, ու եկող տարվա ծրագրում ներառված են ձեր ասած այդ մոտեցումները»։  Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր նաեւ Հայֆիլմի ճակատագիրը` առողջացման ի՞նչ ծրագիր է ներկայացվել։ «Որեւէ ներդրողի հետաքրքիր չէ Հայֆիմը։ Կինոյի ոլորտի առողջացման համար պետք է ընդունվի «Կինոյի մասին» օրենքն ու հիմնադրվի կինոյի դպրոցը։ Եթե 10 նորմալ ֆիլմ ստեղծվի, ապա ներդրող կգա»,-հայտարարեց նախարարը։  Ծառուկյան դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցն էլ վերաբերում էր Էքսկուրսիաներին. «Այսօր, երբ ասում ես` էքսկուրսիա, երեխաները հասկանում են գնալ որեւէ ռեստորան։ Չե՞ք կարծում, որ պետք է հստակ կազմվի թանգարանների ցանկ, ըստ որի էլ աշակերտների համար կազմակերպել էքսկուրսիան»:  Նախարարը համաձայնեց պատգամավորի հետ` խոստանալով աշխատել թանգարանների այցելության ցանկերի կազմման ուղղությամբ։