A
A
Լեւոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատում
Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլում, որին մասնակցում է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ավարտվեց արագ շախմատի մրցաշարը: Ինը տուրից հետո աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակել է 14 միավոր (այս մրցաշարում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին՝ 1): Լեւոն Արոնյանը 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Առաջիկա երկու օրերին շախմատիստներն ուժերը կփորձեն կայծակնային մրցաշարում: Դրա արդյունքներով էլ կորոշվեն այս փուլի հաղթողն ու երկու մրցանակակիրները: