Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Սպորտ
a1fide

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները` հուլիսի 1-ի դրությամբ:   Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2822 վարկանիշային միավոր): Լեւոն Արոնյանը նրանից ետ է մնում 13 բալով եւ այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստն անցած ամսվա համեմատ առաջադիմել է երեք տեղով:   Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում տեղ են գտել Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ: Սերգեյ Մովսեսյանը գտնվում է 67-րդ հորիզոնականում (2677), իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 79-րդ (2667):   Կանանց վարկանիշային աղյուսակում մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 29-րդն է (2451): Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 54-րդ տեղը (2409): Աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել չինուհի Հոու Յիֆանը (2666):