Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք վերապատրաստման կարիք ունեք. փաստաբանը՝ դատավորին

Հասարակություն
pastaban-nkar

Փաստաբան Արա Ղարագյոզյանի հայտարարությունը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի  գործողության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հունիսի 29-ի գրությունով դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի համաձայն՝ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել նախազգուշացման, կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով Փաստաբանական պալատ դիմելու ձևով սանկցիաները: Ընդ որում, Փաստաբանական պալատ դիմելն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատավորի՝ ՀՀ քրեական դատավարությանն անփույթ տիրապետելու փաստը հավաստվում է վերջինիս կողմից թույլ տրված հետևյալ կոպիտ խախտումներով: Նախ, դատավորն ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով Փաստաբանների պալատ դիմելու վերաբերյալ պետք է որոշում կայացներ հենց դատական նիստի ընթացքում, բայց նա ընդհանրապես այդ հարցին չի անդրադարձել ոչ դատական նիստի ընթացքում և ոչ էլ նիստից հետո, ինչի վկայությունն է նաև դատավորի գրությունը: Բացի այդ, դատավորը ՀՀ փաստաբանների պալատ պետք է ուղարկեր ոչ թե գրություն (որի բովանդակությանն արդեն բոլորս ծանոթացել ենք), այլ առաջնահերթ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում: Այսպիսով, ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյա՛ն, հրապարակավ ինձ իրավունք եմ վերապահում Ձեր վերաբերյալ հայտնել հետևյալ հիմնավոր գնահատականը՝ Դուք վերապատրաստումների և լրացուցիչ դասընթացների կարիք ունեք: