Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ագրամունտի ճակատագիրը կորոշվի հոկտեմբերին

Քաղաքականություն
pedro-agramunt2

Եվրոպայի խորհրդի  Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն  է հայտնել   158 պատվիրակ, որոնք ներկայացնում են 5 քաղաքական խմբեր եւ 36 ազգային պատվիրակություններ: Ինչպես հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, 2017 թվականի հունիսի 27-ին փոխված կանոնակարգի համաձայն՝  միջնորդությունը կդրվի քվեարկության աշնանանային նստաշրջանի բացման ժամանակ (Ստրասբուրգ, հոկտեմբերի 9-13): Այն կհամարվի ընդունված, եթե  կողմ քվեարկեն պատվիրակների 2/3-ը։ Մինչեւ վերջնական որոշում կայացնելը, նա չի նախագահի  Վեհաժողովի նիստերը: Հիշեցնենք, որ  ամառային նստաշրջանում ԵԽԽՎ Կանոնակարգում կատարվեցին փոփոխություններ՝ հնարավորություն տալով Վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ բանաձևի նախագիծ։