Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարոն-Ավիա»-ն մեկնարկեց Գյումրի-Մոսկվա-Գյումրի չվերթները

Հասարակություն
unnamed8-4

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկեց կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:                 Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին:                 Հիշեցնենք, որ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև  Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով: