Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդկանց ստիպելու են վաճառել հողերը». Առավոտ

Կարևոր լուրեր Հասարակություն
hogh

«Հողային օրենսգրքում» նախատեսված փոփոխություններով Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունեցող, բայց ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձանց հողատարածքներն աճուրդով օտարելու են: Սա դեռ նախագիծ է, որի հեղինակները վստահեցնում են՝ հնարավոր է նորից փոփոխություններ լինեն: ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, բայց Հայաստանում հողատարածք ունեցողներին, ըստ նախագծի, առաջարկվում է, ավելի ճիշտ՝ պարտադրվում է 1 տարվա ընթացքում վաճառել հողատարածքը:  Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանն այս նախագծի վերաբերյալ ասել է՝ եթե տվյալ անձը մեկ տարվա ընթացքում չվաճառեց իր հողը, ապա համայնքի ղեկավարին լիազորություն է տրվում դիմել դատարան՝ հողը հարկադիր կարգով օտարելու համար:  Հայաստանի «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանն այս նախագիծը համարում է սխալ, եւ գտնում է, որ այն այս տեսքով չպիտի ընդունվի, լավ կլինի որոշակի փոփոխություններ անեն: Aravot.am-ի հետ զրույցում Բերբերյանն ասաց՝ «Այո, հողը առք ու վաճառքի առարկա է, բայց մարդիկ ժամանակին հող են ձեռք բերել եւ հիմա մարդկանց ստիպելու են վաճառել դրանք»: Բերբերյանն առաջարկում է «Կարող էին այլ ճանապարհով գնալ՝ այն հողերը, որոնք չեն մշակվում, դրանց հարկերը բարձրացնեն: Այլ երկրներում այս պրակտիկան բարձր էֆեկտիվություն ունի: Կարծում եմ՝ տարեցտարի չմշակվող հողերի հարկերը եթե բարձրանա, սեփականատերն ինքը կորոշի՝ վաճառե՞լ, թե՝ ոչ: Եվ ինչ կապ ունի, որ այդ մարդը Հայաստանում չի ապրում, գուցե ցանկանում են սեփական հողը ունենալ, մի օր գուցե վերադառնա»: Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ եթե նման մտադրություն կա, պետք է հողի բորսա ստեղծել, եւ հողերը վաճառել բորսայում, ոչ թե կադաստրային արժեքով.« Կառավարությունը ամեն ինչին թարս կողմից է մոտենում հարցին: Հողի բորսա պետք է ստեղծվի, որովհետեւ շատ դեպքերում կադաստրային գինը չի էլ համապատասխանում հողի իրական արժեքին»:  Hrach_Berberyan Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով