Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեգ Կյուրեղյանը 100-ից ավելի հարված է ստացել. ահազանգում է փաստաբանը.hetq

Քաղաքականություն
img_9431.thumb_

ՊՊԾ գնդի  գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին ոստիկաններն այսօր դատարանում ծեծի են ենթարկել: Այս մասին «Հետք»-ին ասաց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն, ով քիչ առաջ տեսակցել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին: «Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու ըստ իր խոսքերի՝ ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավել հարվածներ է ստացել, և այդ ամենն արձանագրվել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկի կողմից, սակայն Արեգն արձանագրությունը չի ստորագրել»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: Շուշանյանի խոսքով՝  Արեգին ծեծի ենթարկելու համար ոստիկաններին ընդամենն առիթ է պետք եղել և նրանք «գտել են» այդ առիթը: Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանի և ոստիկանների միջև միջադեպն այսօր դատարանում սկսվել է այն բանից, երբ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իր փաստաբանին: Վերջինս փաստաբանի հետ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցվելու իրավունք ունի, սակայն ոստիկանները որոշել են խոչընդոտել նրա այդ իրավունքի իրացմանն ու վերցրել թուղթը: Շուշանյանի խոսքով՝ Արեգ Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկաները չեն վերադարձրել: «Ասել են՝ չենք վերադարձնում, լավ ենք անում, ապա Արեգը պահանջել է կամ վերադարձնել թուղթը, կամ իրեն դահլիճից հանել, հետո իրեն դահլիճից հանել են ու անմիջապես սկսել հարվածել»,- պատմեց Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններն Արեգին հայհոյել են, և վերջինս պատասխանել է հայհոյանքներով: Ըստ Շուշանյանի՝ ոստիկանների նպատակը եղել է, այսպես ասած, Արեգին «կոտրելը»: «Երբ տևական ժամանակ բռնություն գործադրելուց հետո հասկացել են, որ այդ մարդը «կոտրվող» չէ, հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնի: Երևի հասկացել են, որ կամ մնում է սպանելը, կամ մարդուն հանգիստ թողնելը»,- ասաց Շուշանյանը՝ հավատացնելով որ Արեգի տրամադրությունն այս պահին բարձր է: Շարունակությունը կարդալ այստեղ