Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անմեղ եմ. Անի Զախարյանը հանդես եկավ ճառով (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-23-2

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն իրեն է համարում  տուժող, երբ  մոտ մեկ տարի է  մեղադրվում է  2016թ հուլիսի 19-ին Խորենացի փողոցում  ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ. «Խորենացու դեպքերից հետո տեղեկացա, որ ես հղի եմ եղել եւ կորցրեցի երեխայիս»,- ասում է Անի Զախարյանը:  Պաշտպանական իր ճառում Անի  Զախարյանը հայտարարեց, որ իրեն մեղադրանք է առաջադրված   միայն 5 ոստիկանների ցուցմունքի հիման վրա. «Վկաներ, որոնք դատարանում ապացուցեցին, որ կարող են լիարժեք ստել:Անմեղ եմ, միջադեպի մասին իմացել եմ համացանցից եւ քննիչի զանգից: Բոլոր այստեղ հետազոտված ապացույցները իմ օգտին են խոսում»: Մեղադրողը ապացուցված էր համարել Անի Զախարյանի մեղքը եւ միջնորդել դատապարտել նրան 4 տարվա պայմանական ազատազրկման: «Այս ամենը ես համարում եմ ծաղր՝ արդարադատության եւ մարդու իրավունքների նկատմամբ  եւ ապշում եմ, ինչպես պաշտոնյան կարող է հղի կնոջը անհիմն  մեղադրել հանցանքի մեջ, որը աբսուրդ է եւ չի համապատասխանում իրականությանը»: Զախարյանի պաշտպանը եւս հանդես եկավ պաշտպանական ճառով՝ խնդրելով  արդարացնել իր պաշտպանյալին:   Թե ինչ վճիռ կկայացնի դատարանը պարզ կդառնա վաղն առավոտյան: