Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարան մուտք գործող բոլոր անձինք կենթարկվեն զննության

Քաղաքականություն
departament

Այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի դատավարությանը փաստաբանների նկատմամբ զննություն իրականացնելու փաստին՝  Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշել է. «Մենք աստիճանաբար հասնելու ենք այն վիճակին, որ բոլոր դատարաններում բոլոր անձինք, երբ մուտք գործեն դատարան, անկախ նրանից՝ մեղադրողներ կլինեն, փաստաբաններ, թե այլ անձինք՝ ենթարկվելու են զննության: Սա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց, դատավարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով եւ դատարաններում հասարակական կարգն ապահովելու նպատակով: Որեւէ այլ նպատակ այս զննությունը իրենից չի ենթադրում»,- ասում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Նրա վստահեցմամբ՝ դատական որեւէ կարգադրիչի չի հետաքրքրում՝ փաստաբանների պայուսակում կամ դրամապանակներում ինչ կա՝ իրենք ընդամենը առաջարկում են փաստաբաններին իրենց հետ դատարան չբերել կամ գրպաններից հանել այն իրերը, որոնք  կասկածելի ձայնային ազդանշանի պատճառ են դառնում։