Սասնա ծռերի գործով փաստաբանները կրկին չմտան նիստերի դահլիճ (տեսանյութ)
«Սասնա ծռերի» գործով դատական նիստից առաջ այսօր կրկին ցանկանում էին զննել փաստաբանների պայուսակները։
Փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը՝ նշելով, որ կարող են «սքաներ սարք» տեղադրել դատարանում, ինչի միջոցով հստակ կերևա՝ արդյո՞ք արգելված իր կա պայուսակում, թե ոչ։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը եւս չբացեց իր պայուսակը, իսկ փաստաբան Արա Զաքարյանը հրաժարվեց ցույց տալ նաև անձը հաստատող փաստաթուղթը։
«Ամեն օր, ցանկացած նիստի ես առանց անձը հաստատող փաստաթղթի մտնում եմ այս դատարան։ Ուզում են այնպես անել, որ մյուս գործերով այլ կարգ գործի, իսկ այս գործով՝ այլ կարգ»,- նշեց Արա Զաքարյանը։ Նա նաև ավելացրեց, որ միգուցե կարգադրիչներն արյան հետազոտության արդյունքն է՞լ պահանջեն՝ պարզելու համար՝ վարակիչ հիվանդություն ունե՞ն, թե՞ ոչ։ Փաստաբանը ցանկացավ հեռախոսով խոսել նաև դատավորի հետ, սակայն կարգադրիչները թույլ չտվեցին։
Այս պահին փաստաբանները հրաժարվում են ներս մտնել։
[caption id="attachment_1553153" align="alignnone" width="500"]
Hearings of Sasna Tsrer groups case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts[/caption]