Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունն ասում է՝ ես ոչինչ չեմ անելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
media

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկվում էր կառավարության 5-ամյա ծրագիրը: Ըստ տնտեսական վերլուծաբան Հայ Գևորգյանի՝ Կառավարությունը ոչ մի ջանք չգործադրելով էլ կարող է ապահովել ՀՆԱ-ի 5 տոկոս աճը: «Խոսքը եւս 2-3 տոկոս աճ ապահովելու մասին է: Հավակնոտության նույնիսկ ակնարկ չկա, որովհետեւ հինգ տոկոս ապահովելու համար, ըստ էության, ոչինչ պետք չէ անել: 2012 թվականին 7,2 տոկոս էր աճը, դա այն դեպքում, երբ կառավարությունը բացարձակ ոչ մի բարեփոխում չէր արել, ուղղակի կտրուկ աճել էին մասնավոր տրանսֆերտները եւ պղնձի միջազգային գինը»: Ըստ Հայկ Գեւորգյանի՝ աղքատությունը նվազեցնելու համար էլ քաղաքական կամք է պետք եւ այն կնվազի, եթե մենաշնորհները վերացնեն: Ըստ նրա, միջազգային շուկայում պարենային ապրանքների գները էականորեն նվազել են, ինչն անդրադառնում է աղքատության կրճատման վրա, սակայն Հայաստանում դրանք կամ չեն էժանանում կամ՝ չնչին, ինչը պայմանավորված է մենաշնորհներով: Որպես օրինակ նշվում է շաքարավազի գինը, որը Հայաստանում այդպես էլ չէժանացավ` ի տարբերություն միջազգային շուկայի:  Ավելին՝ տեսանյութով