Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan-zhirayr

Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով Ժիրայր Սեֆիլյանին և գործով մյուս ամբաստանյալին՝ Ներսես Պողոսյանին,  հեռացրին նիստերի դահլիճից՝ կատարելով դատարանի ցուցումը։  Ամբաստանյալները դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ներս մտնելիս ոտքի չէին կանգնել. այսպիսով՝ դատավորը դա դիտեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանն  ինչ-որ բան էին հայտարարում դատարանի դահլիճում, բայց դա լսելի չեղավ։ Գործով փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ նրանք նշել են, թե դատարանի դեմ անձամբ ոչինչ չունեն, սակայն այդ գործը կարված է, և իրենք կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ։ Այս դատական նիստին ոչ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը, ոչ էլ Ներսես Պողոսյանի պաշտպանը չէին մասնակցում. նրանք դատարանի շենքից դուրս են կանգնած։ Այսօր դատարան բերվեց նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն հեռացվեց՝ մինչ նիստն սկսվելը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար հեռացվել էր նաև Գևորգ Սաֆարյանը։ Դատավորը դատական նիստը հետաձգել է մինչ 12.30։