Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիչարդ Միլսը Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրել է դեսպանատուն

Քաղաքականություն
unnamed1-11

23 հունիսի 2017թ., Երեւան: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հրավերով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպանատուն: Պաշտոնական այցի ընթացքում Միլսը եւ Հովհաննիսյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու հրատապ գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը: