Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն տարի շուրջ 190 հազար մարդ է մահանում թմրամիջոցներից

Հասարակություն
f19b694c86fc3bb29954d9875e375293

Հայտարարություն Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ Վիեննա, հունիսի 22 (ՄԱԿ-ի լրատվական ծառայություն) - Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն ընդունում է այն խիստ ազդեցությունը, որ ապօրինի թմրամիջոցներն ունեն առողջության, զարգացման, խաղաղության և անվտանգության վրա։ Ամեն տարի շուրջ 190 հազար մարդ է մահանում ապօրինի թմրամիջոցների պատճառով։ Բայց մարդկային կյանքին ու համայնքներին հասցվող վնասն այդքանով չի սահմանափակվում։ Թմրամիջոցների օգտագործումն առողջությունը վնասում է հյուծող ՄԻԱՎ-ի, հեպատիտի և տուբերկուլոզի միջոցով, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը սնում է փողերի լվացման ու մահացու ահաբեկչության երևույթները։ Թմրամիջոցների մատակարարման շղթայից անբաժան է կոռուպցիան՝ որպես կազմակերպված հանցավորության համար կանաչ լույս վառող խոշոր գործոն։ Համատեղ արձագանքելով այս մարտահրավերին՝ անցյալ տարի երկրները միաձայն համաձայնության եկան ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի հատուկ նստաշրջանի փաստաթղթի շուրջ, որը պարունակում 100-ից ավելի առաջարկություն աշխարհում թմրամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ։ Այս առաջարկությունները՝ ամրապնդված միջազգային կոնսենսուսով, ընդգծում են մատչելի, գիտության վրա հենված բուժման և խնամքի անհրաժեշտությունը, հատկապես բանտերում, ինչպես նաև ՄԻԱՎ-ի ու այլ վարակների տարածման նվազեցման միջոցառումների կարիքը։ Վերջերս թողարկված՝ 2017 թ. Թմրամիջոցների վերաբերյալ համաշխարհային զեկույցը քննության է առնում մեկ այլ անհանգստացնող երևույթ նույնպես. կապը թմրամիջոցների, հանցավորության և ահաբեկչության միջև և փոխհարաբերությունների փոփոխվող  բնույթը։ Ընդամենը մեկ օրինակ՝ ահաբեկիչներն ու ոչ պետական զինված խմբավորումները շահույթ են ստանում թմրամիջոցների առևտրից։ Որոշ գնահատականների համաձայն՝ Աֆղանստանում օպիումի մշակման ընդհուպ մինչև 85 տոկոսը տեղի է ունենում Թալիբանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նոր սպառնալիքների ի հայտ գալուն զուգընթաց, ներառյալ մետամֆիտամինի ու հոգեմետ նոր նյութերի տարածումը, շարունակում են գոյատևելնաև հները։ Բիզնես մոդելները նույնպես զարգանում են, մինչ կիբերհանցավորությունը և «մութ ցանցերը» (darknet) ավելի ու ավելի մեծ դեր են կատարում։ Թմրամիջոցները և հանցավորությունը, որոնք ժամանակին ընկալվում էին որպես զարգացման բեմահարթակի լուսանցքային դերակատար, այսօր համարվում ենԿայուն զարգացման օրակարգի իրականացման մտահոգիչ խոչընդոտ, մասնավորապես Նպատակ 3-ի (առողջության վերաբերյալ) և Նպատակ 16-ի (խաղաղ հասարակությունների վերաբերյալ) առումով։ Մեր արձագանքն է՝ սերտորեն աշխատել գործընկերներ հետ, որպեսզի ոչ միայնկանխենք թմրամիջոցներիու հանցավորության միջոցով շահույթ ստանալը, այլև ապահովենք, որ դրանք չսնեն անկայունությունը, որը խոչընդոտում է զարգացմանը, խաղաղությանը և մարդու իրավունքների իրացմանը։ ՄԱԿ-ի  Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակն այսօր շարունակում է հավատարիմ մնալ ապօրինի թմրամիջոցների բարդ խնդրի խաղաղ ու արդյունավետ հաղթահարման հանձնառությանը՝ հիմնվելով թմրամիջոցների վերահսկման միջազգային մեխանիզմների և մարդկության առողջությունն ու բարեկեցությունը պաշտպանելու դրանց առանցքային սկզբունքների վրա։