A
A
Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհում
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր առաջինը մրցասպարեզ մտան +90 կգ քաշային աղջիկները: Մեր մարզուհի Արփինե Դալալյանը երկամարտում ցույց տվեց 234 կգ (100+134) արդյունք եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նա երրորդ տեղը գրաված էկվադորցի ծանրորդից հետ մնաց 12 կիլոգրամով: Աշխարհի չեմպիոն դարձավ չինուհի Յոնչժի Սունը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր երկու վարժություններում՝ 281 կգ (130+151):