Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահրամ Բաղդասարյանն ընդդիմությանը հիշեցնում է «պադյեզդների» վտանգավոր պատմությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
Rul2yZw0Pcg

ԱԺ նիստին այսօր Կառավարության 2017-22թթ. ծրագրի ներկայացմանը Ծառուկյան դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ իշխանությունները նախորդ իրենց ասածների համար պետք է պատասխան տան` հատկապես տնտեսական աճի չապահովման համար։ Նաեւ հարց` ինչու չեք կարողանում աշխատել ընդդիմության հետ. մեր ներկայացրած բազմաթիվ նախագծերից չնչին հատվածն է քննարկվել։ Դուք ձեր նշած բոլոր ցուցանիշները ձախողել եք ու հիմա եկել եք, նոր ծրագիր եք ներկայացնում։ Ես կոչ եմ անում` սահմանի վրա անցած հինգ տարվա համար 20 մլրդ դրամ գանձված ԱԱՀ-ն վերադարձնել բիզնեսմեններին»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթը սկսեց` դիմելով ընդդիմությանը. «Գիշերը երեւի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում։ Մի ֆետիշացրեք մարդուն` ուզում եք, որ անուններ հնչեցնենք վարչապետի, հետո էլ, որ ասեն` բա, էն ժամանակ ասում էիք` սա է մեր թեկնածուն։ Մենք անհատի վրա չպետք է հենվենք, այլ քաղաքական գծի վրա։ Ինձ մոտ տպավորություն է, որ շատ պատգամավորներ չեն կարդացել ծրագիրը։ Պարոն վարչապետ, իսկ դուք գիտե՞ք, թե 2018թ. Ելք դաշինքի մեջ կլինեն Քաղաքացիական պայմանագիրն ու Լուսավոր Հայաստանը, թե ժառանգության ճակատագրին կարժանանան։ Հարգելի ընդդիմադիրներ, աշխատեք մեզ հետ համագործակցության մասին մտածել, միգուցե ձեզնից մեկին որպես վարչապետի թեկնածու վերցնենք։ Այստեղ ուզում եմ հիշել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հայտնի խոսքը` պադյեզդի վտանգավոր պատմության մասին, երբ նորաթուխ ընդդիմադիրները հեգնում են կառավարության ծրագիրը»: (Խոսքը վերաբերում էր դալաններում ու «պադյեզդներում» ծեծելու մասին Վահան Հովհաննիսյանի հայտնի արտահայտությանը-խմբ.)։ Նիկոլ Փաշինյանը տեղից սկսեց բարկացած արձագանքել։ «Նիկոլ, խոսքը քո մասին չէ, երիտասարդ»,- նրան դիմեց Վահրամ Բաղդասարյանը։ «Եթե ձեր մակարդակը պադյեզդի մակարդակն է, եկեք գնանք խոսենք։ Երիտասարդն էլ դու ես։ Հեսա շշով կտամ...»,-բարկացած բղավում էր Նիկոլ Փաշինյանը։ Վահրամ Բաղդասարյանը շարունակեց` ասելով. «Ընտրակեղծարարությունից եք խոսում, բա դիմեիք ՍԴ, միայն ՀԱԿ-ը դիմեց, իսկ դուք նստած քեֆեր էիք անում, բա ուր էր ձեր սահմանադրական իրավունքից օգտվելը, երբ հիմա խոսում եք ընտրակեղծարարությունից ու վարչապետին հարցեր եք ուղղում»: Արտահերթ ելույթով հանդես եկավ Արա Բաբլոյանը` նշելով` թող ամեն մեկը գնահատի իր անցած ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանը սկսեց ծափահարել։ «Ֆիքսենք` առաջին անգամն է, որ վարչապետը ներկա է լինում ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը»,- ավելացրեց Արա Բաբլոյանը։