Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսանյութ, թե ինչպես է ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը փորձում մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին (տեսանյութ)

Պաշտոնական
Untitledff

Ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են ցուցադրել, որում պատկերվում է, թե ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքի F-16 կործանիչը մոտենում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին: Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, կադրում երևում է ՆԱՏՕ-ի ինքնաթիռը, որը Բալթիկ ծովի երկնքում մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ հավասարվել էր ՌԴ նախարարի օդանավին, որից հետո նրանց միջև հայտնվել է ռուսական Սու-27 կործանիչը: Ռուսական կործանիչի օդաչուն ազդանշան է տվել F-16-ի օդաչուին, որից հետո այն մի կողմ է հեռացել: